Ուկրաինական կողմի տվյալներով՝ ՀՕՊ ուժերը խոցել են 58 անօդաչու։
Բրիտանական The Times թերթի տվյալներով՝ Ռուսաստանն Իրանից ստացել է ավելի քան 200 բալիստիկ հրթիռների խմբաքանակ։ Ուկրաինական հետախուզական տվյալների համաձայն՝ դրանք «Ֆաթեհ-300» հրթիռներ են, որոնց գործողության շառավիղը հասնում է 110 կիլոմետրի։
Դրանում ներառված են RIM-7 զենիթային հրթիռներ, համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգերի զինամթերք, 155 մմ և 105 մմ տրամաչափի հրետանային արկեր, դյուրակիր զենիթահրթիռային Stinger համալիրներ, AT-4, TOW և Javelin տեսակի հակատանկային համալիրներ։
Միևնույն ժամանակ, Ուկրաինայի նախագահը հրաժարվել է պատասխանել այն հարցին, թե արդյոք Ուկրաինայի զինված ուժերը նախատեսում են գրավել Ռուսաստանի այլ բնակավայրեր:
Կուլեբայի դիմումը կքննարկվի առաջիկա լիագումար նիստերից մեկում։
Գործակալության զրուցակիցները չեն բացահայտել մատակարարումների ծավալներն ու ժամկետները, ինչպես նաև հրթիռների տեսակները: Ընդ որում, պաշտոնյաներից մեկն ասել է, որ մատակարարումները կարող են մեկնարկել մի քանի օրվա ընթացքում:
«Суспiльне»-ի տվյալներով՝ երկու պայթյուն տեղի է ունեցել առավոտյան մոտ 09:10-ին։ Դրանից երկու րոպե առաջ քաղաքում հայտարարվել էր օդային տագնապ։
Ռուսական զորքերը հրթիռներով և անօդաչուներով զանգվածային հարվածներ են հասցրել Ուկրաինային։ Օգոստոսի 26-ի գիշերն ու առավոտյան օդային տագնապ է հայտարարվել այդ երկրի ողջ տարածքում։
Ուկրաինական արտաքին քաղաքական գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ խոսքը Բելառուսի Գոմելի մարզում, այդ երկրի ԶՈւ հատուկ գործողությունների ուժերի զինծառայողների, տանկերի, հրետանու, ՀԿՌՀ-ների և ՀՕՊ-ի ներգրավման մասին է։